Բաժիններ՝

«Լիվերպուլն» ուզում է պայմանավորվել «Ռոմայի» դարպասապահի տրանսֆերի վերաբերյալ՝ մինչև պատուհանի բացվելը

«Լիվերպուլը» բանակցություններ է վարում «Ռոմայի» դարպասապահ Ալիսոն Բեքերի տրանսֆերի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, տվյալ պահին բանակցությունները գտնվում են վաղ շրջանում, բայց «կարմիրներն» ուզում են համաձայնեցնել 25-ամյա բրազիլացու տեղափոխութունը դեռ մինչև տրանսֆերային պատուհանի բացվելը, որպեսզի խուսափեն մրցակցությունից այլ ակումբների հետ:

Այնուամենայնիվ, «Ռոման» Ալիսոնին համարում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը և պատրաստ է բաժանվել նրանից միայն 70 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում Ալիսոնը «Ռոմայի» կազմում անցկացրել է 30 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 25 գոլ և դարպասները չոր է պահել 13 խաղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս