Բաժիններ՝

«Մխիթարյանը մեծ աշխատանք կատարեց «Էստերսուդ»-ի դեմ խաղում». Արսեն Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով Մխիթարյանը հրաշալի աշխատանք կատարեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Էստերսուդ»-ի դեմ խաղում:

«Նա շատ աշխատանք կատարեց դաշտում «զինագործների» համար և այն իր դրական արդյունքը տվեց: Մխիթարյանը քիչ-քիչ հարմարվում է «Արսենալ»-ի խաղին և նա հրաշալի հանդիպում անցկացրեց»,- ասել է Վենգերը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Էստերսուդ» (0:3): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին, դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս