Խոսրով Հարությունյան՝ մենաշնորհի պաշտպանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը փորձում է օգտագործել իշխանությանը շողոքորթելու յուրաքանչյուր առիթ:
Երբ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Հայաստանի տնտեսության գերկենտրոնացվածությունը նկարագրելու համար հայտարարեց, որ երկրի ֆինանսական միջոցների 85 տոկոսից ավելին կենտրոնացած է 20-30 սուբյեկտների՝ 17 բանկերի, 5-6 ապահովագրական ընկերությունների, մի քանի խոշոր ներմուծողների և հիպերմարկետների սեփականատերերի ձեռքին, Հարությունյանը կողքից նետեց՝ նաև կազինոյի սեփականատիրոջ:
Հարությունյանը վախենում է, որ եթե ինքը ամեն գնով չպաշտպանի իշխանության կողմից տնտեսության մոնոպոլացումը, ապա հնարավոր է, որ աշխատանքից ազատեն ԱԺ արխիվի վարիչ իր 80-ն անց զոքանչին, ԱԳ նախարարի տեղակալ որդուն և ԱԳ նախարարի տեղակալ փեսային»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: