Քանյե Ուեսթը սոցցանցերը հեղեղել է տասնյակ լուսանկարներով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram` զետեղելու հայտնի մարդկանց մի քանի տասնյակ սիրո պատմություններ: Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ռեփերը 55 հրապարակում է արել։
Վերականգնված հաշվում առաջին փոստը դարձել է «Երջանիկ Վալենտինի օր, փոքրիկս» մակագրությամբ բացիկը: Ռեփերը լուսանկարին կից գրառում չի արել:
Հրապարակումը հարուցել է Ուեսթի տաղանդի երկրպագուների ցնծությունը. նրանք ռեփերին շնորհավորել են վերադառնալու կապակցությամբ եւ հարցրել, թե ում է հղված ուղերձը: Մեծամասնությունը համակարծիք է, որ այն ուղղված է Ուեսթի կնոջը՝ ինտերնետ-աստղ Քիմ Քարդաշյանին: Սակայն ռեփերը ոչ մի կերպ չի արձագանքել բազմաթիվ հարցերին:
Հաջորդ ութ ժամվա ընթացքում Ուեսթը եւս 54 լուսանկար է տեղադրել: Դրանցում պատկերված էին հայտնի զույգեր, օրինակ՝ Բարաք եւ Միշել Օբամաները, Միք եւ Բյանկա Ջագերները, Էլեն Դեջեներսը եւ Փորթիա դե Ռոսին, Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին:
https://www.instagram.com/p/BfMH3xlhS2h/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/BfMNCToB_p8/?utm_source=ig_embed
https://www.instagram.com/p/BfM8wrlhKOi/?utm_source=ig_embed