
Ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկ հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻՖԱ-ն հրապարակել է փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 91-րդ տեղը՝ նահանջելով մեկ հորիզոնականով:
Լավագույն 10-յակում փոփոխություն չկա. Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Իսպանիա, Լեհաստան, Շվեյցարիա, Ֆրանսիա, Չիլի: