Բաժիններ՝

ՉԺՀ-ի ամենահարուստները մեկ տարում իրենց կարողությունն ավելացրել են 26 տոկոսով՝ մինչև 1,2 տրլն դոլար

Չինաստանի ամենահարուստ մարդկանց միագումար կարողությունը հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 1,2 տրլն դոլար, ինչը 26 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Այս մասին հաղորդվում է Forbes-ի կայքում: «Չինաստանում Forbes-ը հրապարակել է 400 ամենահարուստների հերթական ցուցակը, եւ նրանք բոլորն էլ միլիարդատերեր են: Ցուցակի մասնակիցների (եւ նրանց ընտանիքների անդամների) միագումար կարողությունը հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 1,2 տրլն դոլար, ինչը 26 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի:

79 մարդ իրենց կարողությունը ձեռք են բերել արտադրության մեջ, ներկայիս ցուցակում կա 53 նորեկ»,-ասված է հաղորդագրության մեջ: Ձուցակը գլխավորում է China Evergrande Group ռիելթորական եւ դեւելոպերային ընկերության ղեկավար Հուեյ Կա Յանը՝ 42,5 մլրդ դոլար կարողությամբ: Մեկ տարում նա իններորդ տեղից բարձրացել է առաջին տեղը: Նրա ընկերության կապիտալիզացիան ավելացել է 469 տոկոսով, ինչը գործարարին հարստացրել է 33 մլրդ դոլարով: Երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է ժողովրդականություն վայելող WeChat մեսենջերը մշակած Tencent Holdings ինտերնետ-հսկայի ղեկավար Մա Հուատենը (39 մլրդ դոլար):

Tencent-ի բաժնետոմսերի սրընթաց աճը Մայի կարողությանն ավելացրել է 14,5 մլրդ դոլարով: Եռյակը եզրափակում է Ջեկ Ման (38,6 մլրդ դոլար), որը մեկ տարում կարողությունն ավելացրել է 10 մլրդ դոլարով: Նրան պատկանող Alibaba առեւտրական հարթակն աճում է այն բանի համեմատ, որ նոր մարդիկ են ամբողջ աշխարհում հաղորդակից դառնում ինտերնետ-առեւտրին, համապատասխանաբար ավելանում է նաեւ Մայի կարողությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս