
«Օզիլն իր դիրքում լավագույնն է աշխարհում». Հենրիխ Մխիթարյան

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակումբակից Մեզութ Օզիլին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը շատ բարձր է գնահատում իր նոր ակումբակից Մեզութ Օզիլի ընդունակությունները: «Բոլորը գիտեն, որ Մեզութն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նրա կողքին խաղալը միայն հաճույք է, չէ՞ որ նա շատ լավ հասկանում է խաղը, գերազանց տեսնում է դաշտը, նա անհավանական տեխնիկա ունի և ուղղակի լավագույնն է իր դիրքում»,- ասել է Մխիթարյանը:
Ընթացիկ մրցաշրջանում Օզիլն «Արսենալի» կազմում անցկացրել է 23 խաղ բոլոր մրցաշարերում, դարձել է 4 գոլի և 7 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը