
««Արսենալն» ուզում է հաղթել Եվրոպայի լիգան». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է թիմը պատրաստվում Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում շվեդական «Էսթերսունդի» հետ կայանալիք առաջին արտագնա խաղին:
«Մենք խաղացել ենք շաբաթ օրը, վաղը նորից խաղում ենք: Բայց հանգստյան օրերին մենք ընդմիջում կունենանք, շաբաթը կնվիրենք «Էսթերսունդի» հետ հանդիպմանը պատրաստվելուն: Կարևոր է, որպեսզի բոլոր խաղացողները մոտենան այդ խաղին լավ մարզավիճակում: Եթե դուք արդեն մասնակցում եք մրցաշարին, ապա կցանկանաք հաղթել՝ անկախ ԱՊԼ-ում գրաված դիրքից: Ճնշումը թիմի վրա մեծ կլինի, բայց մենք կաշխատենք գնալ այս մրցաշարում որքան, հնարավոր է՝ առաջ: Մենք կարողացանք դուրս գալ խմբից, իսկ դա նշանակում է, որ մենք լավ թիմ ենք»,- Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը