
Երբեք չի կարելի մտածել, որ «Ռեալը» մահացել է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն ընդգծել է, որ իր թիմը միշտ իրենից վտանգ է ներկայացնում մրցակիցների համար: «Սերուցքայինների» ֆուտբոլիստն այդ մասին ասել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի հետ անցկացրած առաջին խաղից հետո: Խաղալով սեփական հարկի տակ՝ «Արքայական ակումբը» հասավ հաղթանակի 3:1 հաշվով:
«Այսպիսի երեկոները մնում են հիշողության մեջ: «Ռեալը» կարևոր հաղթանակ տարավ պատասխան խաղից առաջ: Պետք է շարունակել խաղալ նույն լրջությամբ՝ ձգտելով կրկնել հաջողությունը Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ՝ «Ռեալն» արժանի հաղթանակ տարավ: Սակայն յուրաքանչյուր սխալ կարող է քեզ մրցաշարից դուրս թողնել: Դրա համար պատասխան խաղում մեզ անհրաժեշտ է պահպանել մաքսիմալ կենտրոնացում: Երբեք չի կարելի մտածել, որ «Ռեալը» մահացել է»,- Ռամոսին է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը