Օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային զույգերի հաղթողները գերմանացիներն են
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մարզական զույգերի պայքարում օլիմպիական ոսկին նվաճեցին Գերմանիայի մարզիկները:
Ազատ ծրագրից հետո հավաքելով 235,90 միավոր՝ Գերմանիան ներկայացնող Ալյոնա Սավչենկո-Բրունո Մասո պարային զույգն առաջին նվաճեց օլիմպիական ոսկին:
Երկրորդ տեղում է Չինաստանի օլիմպիական հավաքականից Վենցին Սուն-Հան Ցուն զույգը: Իսկ բրոնզե մեդալակիրներ դարձավ Մեգան Դյուամեն-Էրիկ Ռեդֆորդ կանադական զույգը:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվի մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են Ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: