![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀԿ-ականները ավագանու նիստի միջադեպի մեջ մեղադրում են ՀՅԴ-ին. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/Снимок-8.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները վերջին դեպքերից հետո հետին թվով սկսել են մեղադրել Դաշնակցությանը՝ «ախր, ինչո՞ւ չմասնակցեցին Երեւանի ընտրություններին»։
Օրենքը նախատեսում էր, որ գոնե երեք ուժ պետք է անցնի ավագանի, եւ եթե ՀՅԴ-ն մասնակցեր, հաստատ կանցներ, ու «Երկիր ծիրանիի» փոխարեն կունենայինք «ադեկվատ» խմբակցություն՝ ասում են նրանք։
Սակայն ամբողջ հարցն այն է, որ ՀՅԴ-ն ինքը չէր որոշում իր մասնակցել-չմասնակցելը, եւ չմասնակցելու հարցում էլ պետք է մեղադրել ոչ թե դաշնակցականներին, այլ հենց իրենց՝ ՀՀԿ ղեկավարությանը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: