
ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2023 թվականը տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջն օդաչուավոր թռիչքի

ԱՄՆ-ում սեղծվող Orion բազմակի օգտագործման տիեզերանավը Լուսնի շուրջն առաջին օդաչուավոր թռիչքը կկատարի 2023 թվականից ոչ ուշ:
Դա վկայում ԱՄՆ-ի՝ 2019 ֆինանսական տարվա ֆեդերալ բյուջեի նախագիծը, որը փետրվարի 12-ին հրապարակել է Սպիտակ տունը: Ինչպես նշված է այդ փաստաթղթում, Orion պատիճախցիկի եւ տիեզերք դրա դուրսբերման համար նախատեսված Space Launch System (SLS) ծանր տանող հրթիռի կառուցման նպատակով հաջորդ ֆինանսական տարում նախատեսված է հատկացնել 3,7 միլիարդ դոլար:
Դա թույլ կտա «(սույն) ծրագրերը պահել փորձարկումային արձակման եւ մինչեւ 2023 թվականը Լուսնի շուրջն առաջին օդաչուավոր թռիչքի ճանապարհին», ասված է ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանն ուղարկված բյուջետային պահանջագրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: