
Պակիստանում ձերբակալել են ողնուղեղային հեղուկի գողության մեջ կասկածվողներին

Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է սեւ շուկայում վաճառելու համար ողնուղեղային հեղուկի գողության մեջ չորս կասկածվողների: Այդ մասին հայտնել է BBC News-ը:
Հետաքննության վարկածով՝ ձերբակալվածները գործել են նախնական համաձայնությամբ: Նրանք հեղուկը վերցրել են կանանցից, որոնց բացատրել են, թե պետք է արյան նմուշներ վերցնեն Փենջաբի նահանգի իշխանություններից ֆինանսական օգնություն ստանալու համար: Նրանք համաձայնվածներից վերցրել են ողնուղեղային հեղուկը եւ վաճառել սեւ շուկայում: Ենթադրվում է, որ կասկածյալները կարող են խաբած լինել 12 կանանց:
Ոստիկանությունը կարողացել է հանցագործների հետքը գտնել 17-ամյա մի աղջկա հոր շնորհիվ, որն անցել է բուժընթացը եւ ոչ տիպական թուլություն է զգացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: