Շատ «նուրբ» պաշտոնյա է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի փայլուն կրթություն ստացած փեսան՝ Հայկ Հարությունյանը, ով էներգետիկայի նախարարի առաջին տեղակալն է, հարցերին պատասխանելու տեսակետից շատ «նուրբ» պաշտոնյա է։

Նա կարող է իր էներգիան սպառել արեւային էներգիայի մասին անվերջ խոսելով, բայց «1 կՎտ էներգիա» անգամ չի ներդնի պատասխանելու, օրինակ, քաղաքական հարցերին։

«Ինչպիսի՞ պատկերացում ունեք ապագա կառավարության վերաբերյալ»։ «Շնորհակալություն»։ «Չե՞ք պատասխանում քաղաքական հարցերի»։ «Ոչ»։ «Ինչո՞ւ»։ «Շատ պարզ»։ «Ո՞րն է պարզը»։ «Փոխնախարարը քաղաքական պաշտոն չէ․․․ դեռ»։ «Դեռ»-ը բավականին բազմիմաստ հնչեց։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728