ՊԵԿ-ը ընկել է պահնորդական ընկերությունների ետևից. ՊԵԿ-ին խաբում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մասնավոր պահնորդական ընկերությունները աստիճանաբար ընդլայնվում են և դառնում ավելի նախընտրելի, քան ոստիկանության պետական պահպանության ծառայությունը։

Ուշագրավ է, սակայն, որ մասնավոր պահնորդական ընկերությունների սեփականատերերը հիմնականում ոստիկանական համակարգից են, նախկին ոստիկաններ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Գրիֆը», «Միհր»-ը, օրինակ, պատկանում են ԱԱԾ Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Զավեն Նանյանին, ով Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի հարազատ եղբայրն է։

«Ալֆա Դելտան» կապվում է Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի անվան հետ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, ՊԵԿ-ը արդեն իսկ հասկացել է, որ պահնորդական ընկերությունները իրեն խաբում են, և նույն տեղեկությունների համաձայն՝ ստուգումներ է սկսել խոշոր պահնորդական ընկերություններում, որտեղ հսկայական չափերի հասնող չարաշահումներ կան»։

 

Տեսանյութեր

Լրահոս