
Տորթ՝ պատրաստված թավայի մեջ

Բաղադրիչներ
1. Ալյուր – 2 բաժակ
2. Շաքարավազ – 2/3 բաժակ
3. Թթվասեր – 2/3 բաժակ
4. Բուսայուղ – 4 ճ/գ
5. Ձու – 1 հատ
6. Խտացրած կաթ – 1 բանկա
7. Կարագ – 200 գ
8. Փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Խառնել իրար հետ թթվասերը, բուսայուղը, շաքարավազը և ձուն:
2. Ալյուրին խառնել փխրեցուցիչ, մաղել և ավելացնել ձվային զանգվածին:
3. Փափուկ խմոր հունցել:
4. Խմորը բաժանել 6 մասերի:
5. Խմորները գրտնակել շրջանաձև:
6. Տապակել թավայի մեջ 2 կողմից: Կտրել ոչ ուղիղ եզրերը:
7. Պատրաստել կրեմը, խառնել խտացրած կաթը և փափուկ կարագը:
8. Բոլոր շերտերին կրեմ քսել, թողնել ամբողջ գիշեր սենյակային ջերմաստիճանում: Զարդարել տորթը թարմ հատապտուղներով կամ մրգով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը