Սուրբ Սարգիս եկեղեցու բակում քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, առկա է ինքնավնասման միտում
Փետրվարի 12-ին՝ ժամը 17:33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, առկա է ինքնավնասման միտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացին ունեցել է ինքնավնասման միտում. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: