Լոռու ոստիկանության պետը կձերբակալվի՞. ալավերդցի Վահագի գործը նոր երանգներ է ստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ալավերդցի Վահագն Աբգարյանի մասնակցությամբ քրեական գործը գնալով նոր երանգներ է ստանում։ Ինչպես ասում են, այդ խմորը գնալով շատ ջուր է վերցնելու։

Ընդ որում՝ խոսքը պաշտոնյաների ձերբակալությունների և կալանավորումների մասին է։ Ինչպես գիտենք, նախօրեին ձերբակալվեց և կալանավորվեց Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը։ Նույն գործի շրջանակներում արդեն 4 կալանավորված քննիչ կա։

Ալավերդիում մեր աղբյուրները պատմեցին, որ ձերբակալությունների ալիքը հասնելու է ընդհուպ՝ Լոռու ոստիկանության պետ և գործը հսկող դատախազ, քանի որ մոտ երկու տարի առաջ Ալավերդու շուկայում կատարված սպանությունից, կրակոցներից հետո հարուցված քրեական գործով պատշաճ քննություն չի կատարվել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս