
Բոբ Մարլիի մասին լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ստեղծվելու

«Universal» և «Fox» ընկերությունները աշխարհահռչակ ճամայկացի ռեգգի երգիչ, երաժիշտ Բոբ Մարլիի գործունեության մասին լիամետրաժ անիմացիոն ֆիլմ կստեղծեն: Ինչպես տեղեկացնում է ամերիկյան Variety-ի շաբաթաթերթը, լիամետրաժ անիմացիոն ֆիլմի սցենարիստը կլինի Քենյա Բերիսը, ով նաև կլինի ֆիլմի պրոդյուսերը Բոբ Մարլիի դստեր՝ Սիդելլայի հետ:
Անիմացիոն ֆիլմի հեղինակների նպատակն է պատմել անսովոր, խորը և շողշողացող պատմություն ոչ միայն ամենասիրված ռեգգի երաժշտի, այլ նաև նրա ստեղծագործական աճին նպաստած արևային Ճամայկայի մասին:
Սիդելլան նշել է, որ իր հոր աշխատանքով ոգեշնչվել են շատ արվեստագետներ և երաժիշտներ, և այս նախագիծը միայն այդ փաստի հաստատումը կլինի: