Բաժիններ՝

Ան-148-ի զոհված անձնակազմի օդաչուներից մեկը հայ է. վթարի պատճառ կարող էր դառնալ ուղղաթիռի հետ բախումը

Հայտնի են դարձել Մոսկվայի մոտ փետրվարի 11-ի ցերեկը կործանված Ան-148 օդանավի զոհված անձնակազմի անունները։ Նրանք են.

Վլադիմիր Գուբանով՝ անձնակազմի հրամանատար

Սերգեյ Գամբորյան՝ երկրորդ օդաչու

Անաստասիա Սլավինսկայա՝ ուղեկցորդուհի

Վիկտորիա Կոբոլ ՝ ուղեկցորդուհի

Օլեգ Սերգեև՝ տեխնիկ

Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ։

«Lenta.ru»-ի աղբյուրի խոսքով՝ օդանավի անկման վայրից ոչ հեռու գտնվել են այլ օդային ապարատի բեկորներ։ Մեկ այլ աղբյուր չի բացառել, որ դա ուղղաթիռ է, որին օդում կարող էր բախվել Ան-148-ը։

Ան-148 մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ի Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։

Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ օդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 71 մարդ։

ՌԴ ԱԻՆ-ում հաստատել են, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում և այնտեղ փրկարարներ է ուղարկել։ Բացվել է թեժ գիծ, տեղեկատվություն կարելի է ստանալ 8-800-775-17-17 հեռախոսահամարով։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայի մոտ Ան-148 օդանավի կործանման դեպքով, հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ օդանավի կործանման պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, ինչպես նաև անձնակազմի սխալը։

Մեկ այլ աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռի վթարից հետո կենդանի մնացածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728