
«Շուտ է Օբամեյանգին համեմատել Անրիի հետ, բայց նա ընդօրինակման համար լավ օրինակ է». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը զուգահեռներ է անցկացրել թիմի նորեկ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և ակումբի նախկին հարձակվող Թիերի Անրիի միջև:
«Համեմատել Օբամեյանգին «Արսենալի» պամտության լավագույն խաղացողի հետ մի փոքր վաղ է: Նա անցկացրել է ընդամենը 1 խաղ, սակայն Անրին ընդօրինակման համար լավ օրինակ է: Դա չի նշանակում, որ Օբամեյանգը կխփի այնքան, ինչքան Անրին, չնայած՝ ինչու ոչ: Պիեր-Էմերիկը շատ բարձր արագություն ունի և գնդակի ընդունման գերազանց վարպետություն: Նա լավն է նաև հարձակումն ավարտելու դեպքում, քանի որ հնարավոր չէ այդքան տարի գոլեր խփել հաջողության հաշվին»,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը