
«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն ՊՍԺ-ի գլխավոր նպատակն է

Փարիզը փնտրում է Տիագո Մոտայի փոխարինողին:
Ֆրանսիայի առաջնության առաջատար ՊՍԺ-ն պատրաստվում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին: Ինչպես հաղորդում է Le 10 Sport-ը, «կապույտների» հենակետայինը Ունայի Էմերիի թիմի գլխավոր ամառային տրանսֆերային նպատակն է:
Փարիզում գտնում են, որ Կանտեն կդառնա իդեալական փոխարինող Տիագո Մոտային, ում 36-ամյակը լրանում է այս տարի:
ՊՍԺ-ն գրավում է Ֆրանսիայի առաջնության առաջին տեղը՝ առաջ անցնելով երկրորդ տեղում ընթացող «Մարսելից» 11 միավորով:
Ընթացիկ մրցաշրջանում Կանտեն անցկացրել է 23 խաղ, դարձել է 1 գոլի և 1 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը