
«Հուսով եմ դառնալ «Էվերթոնի» մարզիչը». Ուեյն Ռունի

«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին կարիերայի ավարտից հետո իրեն տեսնում է մարզչի դերում:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» 13 տարի անցկացնելուց հետո վերադարձավ «Էվերթոն»:
«Ես ուզում եմ դառնալ մարզիչ, երբ ավարտեմ կարիերաս: Կցանկանայի մնալ և մարզել «Էվերթոնը» և հուսով եմ՝ մի օր կդառնամ ակումբի հիմնական թիմի մարզիչը: Բայց եթե չստացվի, ես կդիտարկեմ նաև այլ տարբերակներ: Ես տեսնում եմ ինձ այդ դերում:
Հաջորդ մրցաշրջանից ես մարզումներ եմ անցկացնելու «Էվերթոնի» U-14 թիմի հետ: Լավ կլիներ հավաքել բոլոր մարզչական աստիճանները՝ մինչև խաղային կարիերայիս ավարտը»,- հայտարարել է Ռունին The Telegraph-ին:
Ընթացիկ մրցաշրջանում «Էվերթոնի» կազմում Ուեյն Ռունին դարձել է 10 գոլի և 2 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը