Բաժիններ՝

Անպատկառ փիսոն մեծ շանը քշել է իր տեղից

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված է, թե ինչպես է փիսոն մեծ շանը քշում իր տեղից եւ նրան թույլ չի տալիս վերադառնալ: Հոլովակը հրապարակված է ViralHog-ի YouTube-ալիքում։

Տեսանյութը, որը փետրվարի 4-ին նկարահանվել է բրազիլական Սալվադոր քաղաքում, ցույց է տալիս, թե ինչպես է մեկամսական փիսիկը մեծ շանը քշում նրա քնելու տեղից, իսկ հետո նրան թույլ չի տալիս վերադառնալ:

Ամեն ինչ սկսվում է այն բանից, որ կատվիկը, կծելով ու հրելով ոչինչ չկասկածող շանը, արդյունքում նրան ստիպում է հեռանալ բարձի վրայից:

Վհատված շունը դիտում է իր տեղում ձգվող կատվին, այնուհետեւ փորձում է վերադառնալ, բայց դա նրան չի հաջողվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս