
ԱՄՆ-ի անօդաչուի հարվածով ոչնչացվել է պակիստանցի թալիբների պարագլուխը

Ամերիկյան անօդաչուի հարվածի հետեւանքով փետրվարի 9-ի առավոտյան ոչնչացվել է պակիստանցի թալիբների պարագլուխ Սայիդ Սաջնուն: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի հեռուստատեսությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ որոշ տվյալների Պակիստանի հյուսիս-արեւմուտքում բազավորված «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» շարժման ղեկավարը ոչնչացվել է պակիստանյան Հյուսիսային Վազիրստանում, այլ տվյալներով՝ Աֆղանստանի տարածքում: Հեռուստատեսությունը, հղում անելով Աֆղանստանի կառավարության աղբյուրների, նշում է, որ Սաջնուի հետ միասին սպանվել են նրա Իսմայիլ զարմիկը եւ երկու թիկնապահներ:
Սաջնուն «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» շարժման առաջնորդ էր ընտրվել 2013 թվականի վերջին Հաքիմուլլահ Մեհսուդի փոխարեն, որը նույնպես ոչնչացվել է ամերիկյան անօդաչուի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: