
Ֆրանսիացի ինկասատորը շուրջ 26 մլն եվրո է տվել հանցագործներին

Ֆրանսիացի ինկասատորը հարկադրված է եղել շուրջ 26 մլն եվրո տալ Լիոնում իր դստերն առեւանգած հանցագործներին: Այդ մասին փետրվարի 9-ին հայտնել է Parisien թերթը:
Թերթի տվյալներով՝ փետրվարի 8-ի երեկոյան չորագործները սանտեխնիկների տեսքով թափանցել են աղջկա բնակարան եւ առեւանգել նրան: Հանցագործները կապվել են պատանդի հոր հետ, որն ինկասատոր էր աշխատում Շվեյցարիայում, եւ պահանջել աղջկան ազատելու դիմաց ինկասատորական ֆուրգոնից իրենց փոխանցել կանխիկ փողը: Հանդիպումը կայացել է Շվեյցարիայում:
Ինկասատորը առեւանգողներին հանձնել է 15-ից մինչեւ 30 մլն շվեյցարական ֆրանկ (13-26 մլն եվրո): Փոքր-ինչ ուշ ժանդարմներն աղջկան հայտնաբերել են Ֆրանսիայի Տրամուա (Էնի դեպարտամենտ) կոմունայում: Ֆրանսիայի ոստիկանությունը տեղի ունեցածի հետաքննություն է կատարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: