Բաժիններ՝

Արգենտինացու ոտքերի տակ գետինը պատռվել է

Արգենտինայի բնակիչը փրկվել է մահից՝ զառիթափով անցնելով գետնի փլուզումից մի ակնթարթ առաջ: Երկրի հյուսիսում՝ Պիլկոմայո գետի մոտ, տեղի ունեցած միջադեպի տեսագրությանն ուշադրություն է դարձրել The Daily Mail հրատարակությունը։

Կադրերում երեւում է, թե ափին ինչպես են սարսափահար ականատեսները փորձում նկարահանել փլուզման ընթացքը, իսկ նրանց կողքին մոլեգնում է գետի հուժկու հոսանքը: Եվս մի քանի մարդ է խմբից կտրվել գոյացած վիհի պատճառով: Արգենտինայի իշխանությունների տվյալներով՝ երկրում սկսված հեղեղումն ամենահզորն է վերջին տասը տարվա ընթացքում: Իրավիճակը բարդացրել են տեղատարափ անձրեւներն ու ափերից դուրս եկած գետերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728