
Հարավային Կորեայի նախագահը հանդիպում է ունեցել ԿԺԴՀ-ի առաջնորդի քրոջ հետ

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 9-ին առաջին անգամ հանդիպում է ունեցել Կիմ Յո Չժոնի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի հարազատ քրոջ հետ: Ինչպես հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը, դա տեղի է ունեցել Փհենչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։
Հարավային Կորեայի նախագահը եւ ԿԺԴՀ-ի ղեկավարի քույրը միմյանց ձեռք են սեղմել հանդիպման ընթացքում: Փետրվարի 9-ին ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահը եւ ԿԺԴՀ-ի անվանական ղեկավար Կիմ Յոն Նամը միմյանց ձեռք են սեղմել պաշտոնական ընդունելության ժամանակ:
Կիմ Յո Չժոնը, որն զբաղեցնում է Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի պետի տեղակալի պաշտոնը, ընդգրկված է փետրվարի 9-ին Հարավային Կորեա ժամանած ԿԺԴՀ-ի պաշտոնական պատվիրակության կազմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: