
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բացահայտվել է սեռական խոշորագույն սկանդալը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում աշխատող յուրաքանչյուր հինգերորդ մարդը սեռական ոտնձգությունների է ենթարկվել: Այս մասին ասված է զեկույցում, որը The Independent-ը ձեռք է բերել նախքան դրա հրապարակումը։
Նշվում է, որ հարցմանը մասնակցել է խորհրդարանի 1377 աշխատակից, արդյունքում պարզվել է, որ հարցման մասնակիցների 39 տոկոսը մշտապես ծաղր ու ծանակի եւ սեռական հետամտումների է ենթարկվում:
Վեսթմինսթերում աշխատող կանայք կրկնակի ավելի են հետամտումների զոհ դառնում, քան տղամարդիկ: Որոշ դեպքերում նրանք խոստովանել են, որ իրենց ոչ միայն ձեռ են գցել, այլեւ բռնաբարել են:
Զեկույցի հեղինակների խոսքով՝ անկախ այն բանից, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն, կարեւոր է թեկուզեւ այն, որ այժմ խորհրդարանի աշխատակիցները կզգան. իրենք կարող են պատմել այն, ինչ իրենց հետ պատահել է՝ ըստ որում չմտահոգվելով աշխատանքը կորցնելու մասին: