
Փարիզում Էյֆելյան աշտարակը դարձյալ փակել են ձյան տեղումների պատճառով

Փարիզում շարունակվող ձյան տեղումների պատճառով այցելության համար փակել են Էյֆելյան աշտարակը: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Կառավարող ընկերությունում հայտարարել են, որ տուրիստական տեսարժան վայրը փետրվարի 9-ին եւ 10-ին փակ կլինի՝ «այցելուների անվտանգությունը երաշխավորելու» համար:
Աշխատակիցները կզբաղվեն աշտարակի հարթակներից ձյունը մաքրելով: Պատմական օբյեկտի վրա ձյան դեմ պայքարելու համար չի կարելի աղ օգտագործել, քանի որ այն հանգեցնում է մետաղական կառուցվածքների քայքայման եւ կարող վնասել վերելակները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
https://www.instagram.com/p/Be8ELrRAtpg/?utm_source=ig_embed