
Իրանցի օլիմպիականները Samsung-ի սմարթֆոններ կստանան Թեհրանի բողոքից հետո

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արձագանքել է Իրանից ժամանած ատլետներին կոլեկցիոն սմարթֆոններ չտալու որոշմանն այն բանից հետո, երբ Իրանի ԱԳ նախարարությունը բողոք է հայտնել Հարավային Կորեայի դեսպանին: Այդ մասին տեղեկանում է Press TV իրանական հեռուստաալիքը:
«ՄՕԿ-ը շարժական հեռախոսներ կտրամադրի բոլոր երկրների մարզիկներին, որոնք մասնակցում են Փհենչհանh 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին: Այդ սմարթֆոնները տեղեկատվություն են պարունակում մրցումների վերաբերյալ, որն անհրաժեշտ է ատլետներին»,-հեռուստաալիքը մեջբերում է կոմիտեի ներկայացուցչի խոսքը:
Խոսքը Samsung ընկերության՝ հատուկ հավաքածուի սմարթֆոնների մասին է, որը նվիրված է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ այդ գաջեթներն ստացել են մրցումների բոլոր մասնակիցները, բացի Իրանի եւ ԿԺԴՀ-ի մարզիկներից: Խաղերի կազմակերպիչները նման որոշումը բացատրել են նրանով, որ ներկայում այդ երկու երկրների նկատմամբ գործում են ՄԱԿ-ի պատժամիջոցները:
Նոր որոշմանը համապատասխան, սմարթֆոններն ստացել են ինչպես իրանցի, այնպես էլ հարավկորեացի օլիմպիականները, նշել է ՄՕԿ-ի ներկայացուցիչը: Ընդ որում՝ իրանցի ատլետները կկարողանան դրանք իրենց պահել նաեւ մրցումներից հետո, բայց ԿԺԴՀ-ի ներկայացուցիչներին կխնդրեն գաջեթները վերադարձնել Խաղերի կազմակերպիչներին:
Ըստ որոշ տվյալների՝ Հյուսիսային Կորեայի հավաքականը հրաժարվել է առաջարկված հեռախոսներն ընդունել նման պայմաններով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: