Արտասովոր բնական երևույթը սաստիկ զարմացրել է ԱՄՆ-ի բնակիչներին
ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի երկնքում ձգվել է մի քանի կիլոմետր երկարությամբ վիթխարի ամպ: Այդ մասին վկայում են ViralHog-ի YouTube-ալիքում զետեղված կադրերը:
Հաղորդվում է, որ արտասովոր բնական երեւույթը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Վիրջինայի Ռիչմոնդի երկնքում: «Ես նայեցի վարագույրից դուրս եւ տեսա, թե ինչպես է այդ կախարդական խողովակը ճախրում երկնքում եւ փոխում գույնն ուղղակի մեր բնակելի համալիրի երկնքում: Դա հազվագյուտ տեսարան էր»,- ViralHog-ը փոխանցում է տեսահոլովակի հեղինակի խոսքը:
Առեղծվածային երւեույթն իրենից ներկայացնում է գլանաձեւ ամպ (կամ ամպրոպային օձիք)՝ երկար գլանի նմանության պատճառով: Նման ամպերն իրոք հազվադեպ են հայտնվում երկնքում, ուստի մինչ օրս մինչեւ վերջ ուսումնասիրված չեն գիտնականների կողմից:
Ինչպես եւ տեսանյութում, ամպրոպային օձիքը կարող է գտնվել գետնից ոչ մեծ հեռավորության վրա՝ 100-ից մինչեւ 2000 մետր բարձրությունում: Նաեւ դրա երկարությունը կարող է հասնել հազար կիլոմետրի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: