«ՊՍԺ-ն հավատում է ինքն իրեն և ընդունակ է անցնելու «Ռեալին»». Ունայի Էմերի
                                    ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին արտահայտվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» դեմ կայանալիք խաղի նախօրեին:
«Այս խաղերին հետևելու է ամբողջ աշխարհը, և մենք հաճույք ենք ստանում այսպիսի հնարավորությունից: Այս հակամարտությունը կարող էր լինել եզրափակիչ, որում խաղում են թիմեր, որոնց ֆուտբոլիստներն ունեն բարձր վարպետություն և տաղանդ: Չեզոք երկրպագուների համար սա հիասքանչ կլինի:
Մենք հաճելիորեն լարված ենք այս մարտահրավերից առաջ, բայց դա նորմալ է: Մենք հավատում ենք մեզ, մենք ընդունակ ենք պատրաստվել խաղերին և գնալ առաջ:
Չենք պատրաստվում պիտակավորել մեր խաղը: Մենք մտադիր ենք շատ գոլեր խփել, լավ պաշտպանվել և գտնել լավագույն միջոցը հաղթանակի համար: Մենք խաղի ընթացքում կատարում ենք 700-800 փոխանցում, որը լավագույն ցուցանիշներից մեկն է Եվրոպայում, սակայն այդ մասին ոչ ոք չի ասում: Դե ինչ, ավելի լավ»,- Էմերիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    