
Խավիեր Մասկերանոյի չինական ակումբը պատրաստ է ակտիվացնել Մեսսիի կլաուզուլան

«Հեբեյ Չայնա Ֆորչունը» ցանկանում է շատ մեծ գումար ծախսել:
Չինական Սուպերլիգայի «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբը պատրաստ է «Բարսելոնային» վճարել Լիոնել Մեսսիի հրաժարագինը, որն ըստ արգենտինացու նոր պայմանագրի՝ կազմում է 700 մլն եվրո, հաղորդում է Punchng-ը:
Ըստ օրենքի, որը գործում է չինական ֆուտբոլում, արտասահմանցի ֆուտբոլիստի տրանսֆերի համար Սուպերլիգայի ակումբները պետք է վճարեն 100 տոկոս հարկ: Այսպիսով, եթե «Հեբեյ Չայնա Ֆորչունը» որոշի «Բարսելոնայից» գնել Մեսսիին, ապա տրանսֆերի ծախսերն ավտոմատ կհասնեն 1.4 մլրդ եվրոյի:
Այս ձմեռ «Հեբեյ Չայնա Ֆորչունի» ֆուտբոլիստ դարձավ Խավիեր Մասկերանոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը