Բաժիններ՝

«Գվարդիոլան կործանել է իտալական պաշտպանական ֆուտբոլը». Ջորջիո Կելինի

Լուրջ մեղադրանք է: «Յուվենթուսի» պաշտպան Ջորջիո Կելինին մեղադրել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային իտալական պաշտպանական դպրոցի կործանման մեջ:

«Գվարդիոլան կործանեց իտալական պաշտպանական ֆուտբոլը: Նա ֆանտաստիկ մարզիչ է, բայց իտալացի մասնագետները, չգիտես ինչու, փորձում են ընդօրինակել նրան՝ չունենալով նման ունակություններ: Դրա համար մենք 10 տարում կորցրինք մեր ինքնատիպությունը: Մեր ոճը որոշում էին Մալդինին, Բարեզին, Կանավարոն, Բերգոմին:

Իսկ խաղացողներից, որոնք ծնվել են 1984-1995թթ., մենք ունենք միայն Բոնուչիին: 10 տարի անց մենք չենք ունենա լավ պաշտպաններ: Հուսով եմ՝ մենք կկարողանանք վերականգնել իտալական ֆուտբոլը: ԱԱ-ում չհայտնվելն այս պրոբլեմի արդյունքն է»,- Կելինիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» գրավում է առաջին տեղն ԱՊԼ-ում՝ առաջ անցնելով 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից» 13 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս