
«Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» կպայքարեն Իվան Ռակիտիչի համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է դառնալ մանչեսթերյան ակումբներից մեկի ֆուտբոլիստ:
Ըստ The Manchester Evening News-ի տեղեկության՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպանի նկատմամբ: Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն կապի դուրս է եկել «Բարսելոնայի» ղեկավարության հետ Ռակիտիչի տրանսֆերի վերաբերյալ:
Իսպանական Don Balon պարբերականը նույնիսկ հաղորդում է, որ Ռակիտիչի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ վարել են և՛ Ժոզե Մոուրինիոյի, և՛ Պեպ Գվարդիոլայի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Ռակիտիչը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 խաղ և դարձել է 1 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը