
Ով է Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցկուհին

Բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը Good Morning Britain ծրագրում հայտարարել է, որ Քարդաշյանների ընտանիքում միակ գրավիչ կինը մոդել Քենդալ Ջեններն է: Այդ մասին հայտնել է Metro-ն:
Մորգանի խոսքով՝ ընտանիքի մյուս բոլոր կանանց վրա, որոնք մասնակցում են «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուին, ինքը «երկրորդ անգամ չէր նայի»:
Քենդալը հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի արգանդակից քույրն է: Բացի Քիմից, Ջեններն ունի երկու արգանդակից քույրեր՝ Քորթնին եւ Քլոին, եւ եղբայր Ռոբը: Հոր՝ Բրյուս Ջենների կողմից, որը սեռը փոխելուց հետո դարձել է կին՝ Քեյթլին անունով, Քենդալն ունի քույր՝ Քայլին: