
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները «մենամարտի» են բռնվել և խլել պայմանական հակառակորդի փաստաթղթերը

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները լեռնային անտառապատ տեղանքում հատուկ մարտավարական պարապմունքների շրջանակներում գերիներ են բռնել եւ տիրացել պայմանական հակառակորդի փաստաթղթերին:
Վարժանքների մտահղացմամբ՝ հետախույզների մի խումբը մշակել Է դարանի եւ քողարկման գործողություններ պայմանական հակառակորդի դերում: Հետախույզների մյուս խումբը գաղտնի գերիներ է բռնել եւ խլել «գաղտնի» տեղեկատվություն բովանդակող փաստաթղթեր: Այնուհետեւ պայթեցման միջոցով հետախույզները շարքից հանել են պայմանական հակառակորդի մի քանի միավոր զրահատեխնիկա եւ պահպանական խումբը:
Հետ քաշվելիս զինծառայողները դիմագրավել են պայմանական հակառակորդի՝ իրենց հետապնդող խմբերին, ինչպես նաեւ կատարել պայմանական վիրավորների տարահանման եւ առաջին բժշկական օգնություն ցույց տալու մի շարք խնդրիներ: Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, լեռնային անտառապատ տեղանքում հատուկ մարտավարական գործնական պարապմունքներում ներգավվել են ավելի քան 200 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: