
Ամուսինը հարվածել է կնոջը, գցել գետնին…

Փետրվարի 6-ին Մարտունի քաղաքի բնակչուհի` 1981թ. ծնված Ն.Հ-ն, դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում ամուսինը, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ` 1980թ. ծնված Ա.Հ-ն, վիճաբանության մեջ է մտել իր հետ, ձեռքով մեկ անգամ հարվածել ուսին և հրելով գցել գետնին՝ պատճառելով մարմնական վնասվածք: