
Լուսանկարներ և մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհի դեպքից

Փետրվարի 7-ին, ժամը 09:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 50/3 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, երկու մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Պարզվել է, որ այրվում են հյուրասենյակը, խոհանոցն ու պատշգամը՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ), տանիքը (30 քմ), միջանցքը՝ մասամբ, տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին, մարվել՝ 11:07-ին:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը՝ 1950 թ. ծնված Զ. Գ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: