Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդին» դժվար կլինի հասնել «Մանչեսթեր Սիթիին» նաև հաջորդ մրցաշրջանում». Ուեյն Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին, ով ներկայումս հանդես է գալիս «Էվերթոնի» կազմում, կարծիք է հայտնել, որ «կարմիր սատանաները» տեսանելի ապագայում հազիվ թե կարողանան մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդը» չի հասնի «Մանչեսթեր Սիթիին» այս մրցաշրջանում, բայց եթե լինենք լրիվ ազնիվ, նրանց դժվար կլինի հասնել նաև հաջորդում: «Մանչեսթեր Սիթին» մոտենում է «Բարսելոնայի» մակարդակին, որում նրանք գտնվում էին 4 կամ 5 տարի առաջ: Ինձ համար հաճելի չէ դա ասել, բայց նրանք գրեթե իդեալական խաղ են ցուցադրում»,- Ռունիին է մեջբերում Sky Sports-ը:

26 տուրերի արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդը» (56 միավոր) հետ է մնում առաջատար «Սիթիից» (69 միավոր) 13 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս