![](/banners/BeFunky-design.jpg)
«Պիկեն կարող է դառնալ «Բարսելոնայի» մեծագույն նախագահը. այդ ակումբը նրա արյան մեջ է». Գարի Լինեկեր
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/gary-lineker_fy0nf2kaysge1i447dnmkh7ii.png)
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի վարքագիծն Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Էսպանյոլի» հետ անցկացրած արտագնա խաղի ժամանակ:
«Կապտանռնագույնների» ֆուտբոլիստը տոնեց իր գոլը՝ ցուցամատը հպելով շրթունքներին:
«Նման բան պատահում է ֆուտբոլում: Նրանք սկզբունքային մրցակիցներ են, և դա նորմալ է: Պիկեն երբեմն իրեն թույլ է տալիս որոշ բաներ, բայց ես ինքս հումորի զգացում ունեմ: Կան նաև ավելի լուրջ բաներ: Ես հասկանում եմ «Էսպանյոլի» երկրպագուներին, բայց ես ավելի վատ բաներ էլ եմ տեսել»,- Լինեկերին է մեջբերում Marca-ն:
Այն հարցին, թե արդյո՞ք Պիկեն կարող է դառնալ «Բարսելոնայի» նախագահ, Լինեկերը պատասխանել է. «Այո: Պիկեն կարող է դառնալ «Բարսելոնայի» մեծագույն նախագահը. այդ ակումբը նրա արյան մեջ է»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը