Բաժիններ՝

«Միլանի» լեգենդ Կլարենս Զեեդորֆը գլխավորեց «Դեպորտիվոն»

Հոլանդացի չեմպիոնը Լա Լիգայում կաշխատի մինչև մրցաշրջանի ավարտը: «Միլանի» և Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը՝ Կլարենս Զեեդորֆը, մարզչական պայմանագիր է ստորագրել «Դեպորտիվոյի» հետ:

Իսպանական ակումբի պաշտոնական կայքը հաղորդել է, որ Չեմպիոնների լիգայի քառակի հաղթողը կգլխավորի «Դեպորտիվոն» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում. Զեեդորֆը ներկայացվել է փետրվարի 5-ի երեկոյան, մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Զեեդորֆը մարզել է «Միլանը» և չինական «Շենչժենը». տիտղոսներ չի նվաճել:
41-ամյա հոլանդացին ֆուտբոլիստի կարիերան ավարտվել է 2014 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728