
Թուրքիայում Իսլամական պետության դեմ ուղղված նոր գործողություններ են իրականացվել. կա ձերբակալված

Թուրքական անվտանգության ուժերն ու ոստիկանությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված նոր գործողություններ են իրականացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:
Սամսունի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները օպերատիվ գործողությունների արդյունքում «Իսլամական պետության» անդամ լինելու մեղադրանքով ձերբակալել են Իրաքի 24-ամյա քաղաքացի Մուհամեդ Սոուդ Դհամընին:
Թուրքիայի բանտերում այս պահին կա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 500-ից ավելի անդամ: