
Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը BBC-ի վարկածով ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Տուրի խորհրդանշական հավաքականում «զինագործներից» ընդգրկվել են նաև Աաարոն Ռեմսին և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» 5:1 հաշվով ջախջախել էր «Էվերթոնին»: Այս խաղում Մխիթարյանը դարձել էր երեք գոլային փոխանցման հեղինակ: Ռեմսին հեթ-տրիկ էր ձևակերպել, իսկ Օբամեյանգը նորամուտն «Արսենալի» կազմում նշել էր գոլով: