Բաժիններ՝

Իրանը կարգավորել է անօդաչուների սերիական արտադրությունը

Իրանը կարգավորել է «Մոհաջեր-6» տակտիկական անօդաչուների սերիական արտադրությունը՝ բարձրճշգրիտ «խելացի» ռումբերով:

Այդ մասին ասված է Իրանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Արտադրության գործարկման արարողությանը, որը կայացել է փետրվարի 5-ին, ներկա է եղել Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին, որը «Մոհաջեր-6» անօդաչու թռչող սարքը համարել է երկրի պաշտպանական արդյունաբերության կարեւոր ձեռքբերումներից մեկը:

Նրա խոսքով՝ անօդաչուն օժտված է օպերատիվ լայն ընդգրկույթով եւ ընդունակ է երկարատեւ թռիչքներ կատարել, ինչը կարող է օգնել երկրի զինված ուժերին մարտական առաքելություններ իրականացնելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս