
«Քեյնը պետք է տեղափոխվի «Ռեալ». նա պատրաստ է դրան»

«Լիվերպուլի» և «Բենֆիկայի» նախկին գլխավոր մարզիչ Գրեմ Սունեսը գտնում է, որ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը պետք է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: ԶԼՄ-ներն արդեն գրել են այն մասին, որ իսպանական գրանդը հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ:
«Հասկանում եմ, որ կվիրավորեմ «Տոտենհեմի» որոշ երկրպագուների, սակայն կարծում եմ, որ Քեյնը պետք է տեղափոխվի «Ռեալ», եթե ամռանը նման հնարավորություն ունենա: Քեյնը կարող է դառնալ առաջին ֆուտբոլիստը, ում համար կվճարեն 200 մլն ֆունտ: Այն ժամանակվանից, ինչ Քեյնը խաղում է «Տոտենհեմի» կազմում, մենք մեծ առաջընթաց ենք տեսնում նրա խաղի մեջ: Հարին պատրաստ է խաղալ «Ռեալում»»,- Սունեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը