
Pixar-ը մուլտֆիլմ կնկարահանի «Բարսելոնայի» մասին

Կատալոնական «Բարսելոնան» Pixar ընկերության հետ քննարկում է ակումբի մասին մուլտֆիլմ նկարահանելու տարբերակը:
Pixar-ն ամերիկյան կինոստուդիա է, որն աշխատում է համակարգչային անիմացիաներով: Ստուդիան պատկանում է Walt Disney Pictures-ին: Սպասվում է, որ կատալոնական ակումբի պատմությունը կլինի մուլտֆիլմի գլխավոր իրադարձությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենթուսը» կնկարահանեն փաստավավերագրական ֆիլմ իրենց պատմությունների մասին:
Սիրարփի Աղաբաբյան