
Լեդի Գագան վատ ինքնազգացողության պատճառով հետաձգել է եվրոպական 8 քաղաքներում իր համերգները

Երգչուհի Լեդի Գագան համաշխարհային համերգային շրջագայության շրջանակում տասը համերգ է հետաձգել առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին երգչուհին տեղեկացրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Երգչուհին հետաձգել է Լոնդոնի, Մանչեսթերի, Ցյուրիխի, Քյոլնի, Ստոկհոլմի, Կոպենհագենի, Փարիզի, Բեռլինի և Ռիո դե Ժանեյրոյի իր համերգները: «Ես այնքան կոտրված եմ, չգիտեմ էլ` ինչպես դա բացատրեմ:
Բժիշկների իմ թիմը պնդում է, որ պետք է մնամ տանն ու առողջանամ: Մենք հետաձգում ենք Joanne համաշխարհային շրջագայության շրջանակում նախատեսված 10 համերգ: Ես այս շոուն սիրում եմ ավելին, քան ոչինչ, և ես սիրում եմ ձեզ, բայց այս ամենը դուրս է իմ վերահսկողությունից»,-գրել է երգչուհին: Նա խոստացել է առողջանալուց հետո վերադառնալ այս քաղաքներ համերգներով:
Լեդի Գագայի համերգային շրջագայությունը` նվիրված Joanne ալբոմին, պետք է սկսվեր անցած տարվա սեպտեմբերի 21-ից, բայց տեղափոխվել էր 2018-ի սկիզբ, որի պատճառը ևս երգչուհու վատ ինքնազգացողությունն էր: