
Փայտին շունչ տվող գյումրեցին

Tsayg.am-ը գրում է. Արվեստի գործեր` ընկույզի, լորենու ու կեչու փայտից: Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Հայկ Տոնոյանը տասնամյակներ շարունակ փայտի փորագրությամբ է զբաղվում: Ցուցահանդեսների չի մասնակցում: Անհատական պատվերներ ունենում է, բայց շատ հազվադեպ, իսկ հավաքածուի նմուշները չի վաճառում: Կան գործեր, որոնց վրա վարպետը մեկ տարի է աշխատել: Գյումրեցի Հայկ Տոնոյանի արվեստանոց է այցելել Նազելի Էլբակյանը: